Apple и Foxconn ընկերությունների ներկայացուցիչները հայտարարել են աշխատակիցների աշխատանքի պայմանները բարելավելու մտադրության մասին, հայտնում է Reuters-ը: Ըստ գործակալության, Foxconn ընկերությունը, որը զբաղվում է Apple սարքերի արտադրությամբ Չինաստանում, մտադիր է ավելացնել աշխատակիցների քանակը, հրաժարվել ապօրինի արտաժամյա աշխատանքից, բարելավել աշխատակիցների աշխատանքի պայմանները:
Այս որոշումը կայացվել է Foxconn ընկերության գործարաններում անկախ Fair Labour Association կազմակերպության կողմից աշխատանքի պայմանների ուսումնասիրությունից հետո:
Ըստ փորձագետների, այդ քայլն այնքան էլ չի անդրադառնա Apple սարքերի վրա, քանի որ աշխատանքի վարձատրությունը սարքի գնի մի փոքր մասն է միայն: