28 հուլիսի 2003 - 23:46 AMT
ՈՒԿՐԱԻՆԱՆ ՊԱՏՐԱՍՏ Է ՇԵՆՔ ՁԵՌՔ ԲԵՐԵԼ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԴԵՍՊԱՆԱՏԱՆ ՀԱՄԱՐ
Ուկրաինայի նախարարների կաբինետը հավանություն է տվել երկրի ԱԳՆ առաջարկին` որպես պետական սեփականություն անշարժ գույք ձեռք բերել Երեւանում ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանատան տեղակայման համար: Ինչպես հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը վկայակոչելով ուկրաինական աղբյուրները, Երեւանում համապատասխան շենք ձեռք բերելու համար Ուկրաինայի ֆինանսների նախարարությունը այս տարի կհատկացնի 680 հազար դոլար: