30 մարտի 2012 - 11:56 AMT
«Մարականա» մարզադաշտի մասնակցությունը Համադաշնությունների գավաթին կարող է ձախողվել

Ռիո դը Ժանեյրոյի «Մարականա» մարզադաշտի մասնակցությունը Համադաշնությունների գավաթ-2013-ին կարող է ձախողվել:

Մարզադաշտը կարող է է հանվել մրցաշարի օրացույցից նրա վերակառուցման պատճառով, որն արժանացել է ՖԻՖԱ-ի խիստ քննադատության: Այդ մասին, ըստ Folha de Sаo Paulo-ի, ՖԻՖԱ-ի ներկայացուցիչները հայտնել են ԱԱ-2014-ի բրազիլական կազմկոմիտեի ու Համադաշնությունների գավաթ-2013-ի ներկայացուցիչներին շվեյցարական Ցյուրիխում կայացած համատեղ նիստում:

«Մարականան» կառուցվել է 1950թ. և այժմ վերակառուցվում է ըստ ՖԻՖԱ-ի պահանջների: Աշխատանքները բազմիցս ընդհատվել են շինարարների գործադուլների պատճառով: Վերակառուցումը, որը գնահատվում է 630 մլն դոլար, պետք է ավարտվի 2013թ. փետրվարին: