30 մարտի 2012 - 16:43 AMT
Իսրայելցի փորձագետը գրեթե հաստատել է, որ Իսրայելից գնվող զենքը Բաքուն ուղղելու է Հայաստանի դեմ

Ադրբեջանի հարցերով հայտնի փորձագետ Բրենդա Շաֆֆերը կարծում է, որ Իսրայելից Ադրբեջանի կողմից գնվող զենքը պայմանավորվածություն չէ` ուղղված Իրանի դեմ:

Եթե Ադրբեջանը շարունակի ամրապնդել իր պաշտպանական հզորությունը, ապա, ակնհայտորեն, արվում է իր հզորությունը Հայաստանին ցուցադրելու համար, ուրբաթ « The Guardian» պարբերականին է հայտնել փորձագետը:

«Ադրբեջանը սահմանակից է Ռուսաստանին, Իրանին և Թուրքիային: Երկրի տնտեսությունը հիմնականում կախված է նավթի անվտանգ փոխադրումից, ինչը տարածաշրջանում կայունություն է պահանջում»,-ասել է Շեֆֆերը: «Դժվար թե Ադրբեջանը որևէ ագրեսիվ քայլ ձեռնարկի»,-ասել է Շեֆֆերը:

Այն դեպքում, եթե Իրանի հետ որևէ հակամարտություն սկսվի, Ադրբեջանը «կլինի առաջին երկիրը, որը կտուժի դրանից»,-հավելել է նա: