30 մարտի 2012 - 18:08 AMT
Ռուս զինվորականներն արդեն մշակել են գործողությունների պլան Իրանի դեմ պատերազմի դեպքում

Ռուս զինվորականներն արդեն մշակել են գործողությունների պլան Իրանի դեմ ռազմական գործողություններ սկսվելու դեպքում: ՌԴ գլխավոր շտաբը ենթադրում է, որ Թեհրանի դեմ ռազմական գործողությունները կսկսվեն այս ամռանը:

Ռուսաստանը պատրաստ է Իրանի դեմ ռազմական գործողություններ սկսվելուն: Ինչպես հաղորդել է «Ինտերֆաքսին» Մոսկվայում իրազեկ աղբյուրը, ռուսական գերատեսչություններում արդեն կա պլան իրադարձությունների նման զարգացման դեպքում: «Այո, նման պլաններ կան: Եվ պլաններն արդեն մշակվել են»,- հայտարարել է աղբյուրը: