Հայոց համազգային շարժման վարչության ղեկավար Արամ Մանուկյանը` բացելով ՀԱԿ-ի հանրահավաքը, ընդգծել է, որ Հայաստանը մտել է նախընտրական փուլ, որը «լարված և աննախադեպ է լինելու»:
Ըստ նրա, դեռևս երբեք Հայաստանում այնպես չի եղել, որ խորհրդարանական ընտրությունները նախագահականի նախադրայլ հանդիսանային. «Հայաստանում դեռևս երբեք իշխանափոխության նման անհրաժեշտություն չի եղել»:
Մանուկյանի խոսքով, ներկայումս ժողովուրդը բաժանվել է 2 մասի` մի մասը պայքարում է իր իրավունքների համար, մյուսը`հիաստափվելով, լքում է երկիրը:
«Մեր նպատակն է ոչ միայն քաղաքական հաղթանակը, այլ նաև այնպիսի Հայաստանի ստեղծումը, որը մեկնածներին կվերադարձնի Հայաստան»,-ընդգծել է նա:
Մանուկյանն ընդգծել է, որ սա պրոպագանդա հետապնդող հանրահավաք չէ, քանի որ մինչև ապրիլի 8-ը պրոպագանդան արգելվում է, սա «սա տեղեկատվական հանրահավաք է»:
Հիմա Արամ Մանուկյանը ներկայացնում է ՀԱԿ-ի թեկնածուներին, ովքեր մեծամասնական համակարգով են մասնակցում ընտրություններին: