ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հավանություն է տվել իրանական նավթի գնորդների դեմ նոր պատժամիջոցներին:
Նոր պատժամիջոցները, հավանաբար, կվերաբերեն Չինաստանին, Հնդկաստանին, ՀԱՀ, Հարավային Կորեային և Թուրքիային:
Մինչ հունիսի 28-ը նրանք պետք է զգալիորեն կրճատեն իրանական նավթի արտահանումը, հակառակ դեպքում, այդ երկրները «կանջատվեն» ԱՄՆ ֆինանսական համակարգից:
Օբամայի հայտարարության մեջ ասվում է, որ ԱՄՆ դաշնակիցները, հրաժարվելով ներկրել իրանական նավթը, չեն տուժի այդ պատժամիջոցների արդյունքում, հայտնում է BBC-ին:
Ավելի վաղ իրանական նավթի արտահանումից հրաժարվելու մասին հայտարարել էին Ճապոնիան ու ԵՄ երկրները: