1 ապրիլի 2012 - 17:47 AMT
Անջեյ Գմիտրուկ. Աբրահամը հզոր բռնցքամարտիկ է և կրկին կարող է աշխարհի չեմպիոն դառնալ

Անջեյ Գմիտրուկը` լեհ բռնցքամարտիկ Պետեր Վիլշևսկու մարզիչը, ով միավորներով զիջել է Արթուր Աբրահամին, հայտարարել է լեհ բռնցքամարտիկի պարտության պատճառը:

«Պետերը Գերմանիա էր ժամանել ոչ լավագույն առողջական վիճակում: Նա հարբուխ ուներ: Մեկ շաբաթ առաջ, հիվանդանոցներից մեկում նրան երեք ներարկում էին արել: Մենք արդեն մտածում էինք մենամարտը չեղյալ հայտարարել, սակայն ետ կանգնեցինք այդ մտքից: Ամեն ինչ արդեն կազմակերպված էր, տոմսերը` վաճառված: Կարծում եմ, որ եթե Պետերը գտնվեր լավագույն մարզավիճակում, նա շատ ավելի լավ հանդես կգար: Աբրահամը հզոր բռնցքամարտիկ է և կրկին կարող է աշխարհի չեմպիոն դառնալ»,-խոստովանել է Գմիտրուկը:

Մրցավարները միաձայն որոշել են, որ Աբրահամը Վիլշևսկուն հաղթել 119:108, 118:109, 118:109 հաշվով: