2 ապրիլի 2012 - 10:42 AMT
«Ոսկե մորու» նոր ռեկորդ է սահմանել Դուգանիի «Այդքան տարբեր երկվորյակները» ֆիլմը

Դեննիս Դուգանիի «Այդքան տարբեր երկվորյակները» (Jack & Jill) ֆիլմը ռեկորդ է սահմանել «Ոսկե մորու» 32-ամյա պատմության, ինչպես նաև «հակաօսկարի» պատմության մեջ, որ հանձնվում է կինոյում վատագույն աշխատանքների համար:

Առաջին անգամ «Հակաօսկարի» հանձնման արարողությունը տեղի ունեցավ ապրիլի 1-ին, ոչ թե կինոարվեստի ակադեմիայի մրցանակի հանձնման նախօրեին:

Դուգանիի ֆիլմը 10 «մորի» ստացավ վատագույն անվանակարգերում, այդ թվում որպես ամենաձախողված ֆիլմ և ամենաանհաջող ռեժիսուրա: Իսկ երվորյակների դերակատար Ադամ Սենդլերը միանգամից երկու մրցանակի արժանացավ՝ ամենավատ դերասան և ամենավատ դերասանուհի: Առաջին անգամ վերջին անվանակարգի մրցանակը շնորհվեց տղամարդու:

Ժյուրին չխնայեց նաև օսկարակիր Ալ Պաչինոյին, որը նկարահանվել է երկրորդ պլանի դերում: