2 ապրիլի 2012 - 11:09 AMT
WTA-ն քննում է կորտում բարձր բացականչությունների համար թենիսիստուհիներին պատժելու հարցը

WTA տնօրենների խորհուրդը շարունակում է քննել կորտում բարձր բացականչությունների համար թենիսիստուհիներին պատժելու հարցը:

«Մենք որոշել ենք քննել այդ հարցը, քանի որ երկրպագուների մեծ մասը շարունակում է բացասաբար արձագանքել այդ երևույթին:

Բացի այդ, այդ հարցը մշտապես քննարկվում է լրատվամիջոցներում»,- հայտարարել է WTA հասարակական կապերի գծով փոխնախագահ Էնդրյու Ուոկերը:

Ըստ փորձագետների, համարվում է, որ մրցավարը պետք է զգուշացնի թենիսիստուհիներին չափազանց բարձր բացականաչությունների մասին խաղի ժամանակ, հայտնում է gotennis.ru: