2 ապրիլի 2012 - 11:37 AMT
Հայաստանի մինչև 18 տարեկանների հանդբոլի հավաքականը դուրս է մնացել ԵԱ ընտրական մրցաշարից

Սերբիայի Պոժեգա քաղաքի մարզապալատում կայացած մինչև 18 տարեկան հանդբոլիստների Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի 10-րդ խմբում Հայաստանի հավաքականը 11:47 (7:20) հաշվով զիջել է Բելգիայի, 14:38 (5:19) հաշվով` Սերբիայի հավաքականին:

Պայքարը կշարունակի այս տարիքի հանդբոլիստների Եվրոպայի չեմպիոն Սերբիայի հավաքականը, որն առավելության էր հասել նաև բելգիացիների նկատմամբ, հաղորդում է Հայաստանի Հանդբոլի հավաքականը: