Եվրոպական միությունը որևէ ժամանակային սահմանափակում չի դնում Ռուսաստանի հետ առանց մուտքի արտոնագրերի ռեժիմի հաստատման հարցում, հայտարարել է աղբյուրը, որը մոտ է բանակցային կողմերին:
«Ռուսական ներկայացուցիչներն ասում էին, որ դա կարող է հավանական լինել 2014-ին: Եվրոպական միության կողմից հայտարարվել է, որ ժամանակային սահմանափակումներ չկան: Այդ շշուկները տարածվում են խոշոր սպորտային իրադարձությունների պատճառով»,-աղբյուրի խոսքը հաղորդում է «Ինտերֆաքսը»:
Նա նաև ընդգծել է, որ ԵՄ երկրներում տարբեր դիրքորոշումներ կան Ռուսաստանի հետ առանց վիզայի ռեժիմի բանակցությունների վերաբերյալ, այդ թվում` հոռետեսական: