2 ապրիլի 2012 - 11:55 AMT
Իրաքը մտադիր է խնդրել ՖԻՖԱ-ին թույլ տալ հանդիպումներ անցկացնել սեփական դաշտում

Իրաքի ֆուտբոլի ֆեդերացիան մտադիր է խնդրել ՖԻՖԱ-ին թույլ տալ խաղեր անցկացնել սեփական դաշտում: Անվտանգության անբավարար երաշխիքների պատճառով Իրաքը 2011թ. սեպտեմբերից ստիպված է ընդունել խաղերը Քաթարում «Մենք մտադիր ենք համոզել ՖԻՖԱ-ին հանել սեփական մարզադաշտում խաղալու արգելքը մեր հավաքականի համար և ապացույցներ կներկայացնենք, որ կարող ենք միջազգային խաղեր կազմակերպել ըստ ՖԻՖԱ-ի կանոնների»,-հայտարարել է Իրաքի ֆուտբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Աբդել Հալեկ Մասուդը:

Իրաքի հավաքականը մասնակցում է ԱԱ-2014 մասնակցելու իրավունքնի համար անցկացվող ընտրական մրցաշարի եզրափակիչ փուլին:-