2 ապրիլի 2012 - 12:01 AMT
Հայաստանի ճանապարհներն անցանելի են, փակ է միայն Սելիմի լեռնանցքը

ՀՀ Տրանսպորտի և կապի նախարարությունը հայտնում է, որ ապրիլի 2-ին, ժամը 9:00-ի դրությամբ` հանրապետության միջպետական, հանրապետական ճանապարհներն ու լեռնանցքները հիմնականում երթևեկելի են: Փակ է միայն Սելիմի լեռնանցքը, որի համար կատարավում են մաքրման աշխատանքներ: Այդ մասին կտեղեկացվի լրացուցիչ: