2 ապրիլի 2012 - 17:15 AMT
Սերգեյ Լավրով. ԵԱՀԿ ՄԽ համանախագահները ազնվորեն կատարում են իրենց աշխատանքը

ԵԱՀԿ ՄԽ աշխատանքին պաշտոնապես բարձր գնահատական ՀՀ և Ադրբեջանի նախագահները տվել են Աստանայում ԵԱՀԿ գագաթաժողովին»,-հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ տված համատեղ մամլո ասուլիսի ժամանակ: Ըստ նրա, երկու նախագահների հայտարարությունները հստակորեն ներկայացրել են նրանց վերաբերմունքը Մինսկի խմբի գործունեության նկատմամբ: Որոշ քաղաքական գործիչների տաքարյուն առանձին հայտարարությունները գնահատականների համար հիմք չեն ծառայում: Համանախագահներն ազնվորեն կատարում են իրենց աշխատանքը` ապացուցելով, որ հավատարիմ են հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու, ժողովուրդների ազատ ինքնորոշման և տարածքային ամբողջականության պահպանման սկզբունքներին, ընդգծել է Լավրովը: