2 ապրիլի 2012 - 19:35 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Լավրով. Երբ Իրանը բոլորին համոզի իր միջուկային ծրագրի խաղաղ բնույթի մեջ, նրա դեմ պատժամիջոցները պետք է հանել

Իրանի դեմ պատժամիջոցները պետք է հանել այն բանից հետո, երբ Թեհրանը կհամոզի բոլորին իր միջուկային ծրագրի խաղաղ բնույթի մեջ, հաղորդել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը Երևանի պետական համալսարանի ուսանողների և դասախոսների հետ կայացած հանդիպմանը:

«Վեցնյակի» մոտեցումը ենթադրում է, որ հենց Իրանը համոզի բոլորին իր միջուկային ծրագրի խաղաղ բնույթի մեջ, նա կօժտվի ՄԱԳԱՏԷ միջուկային անդամի բոլոր իրավունքներով»,- ասել է Լավրովը:

Նախարարը հավելել է, որ եթե կա նման ըմբռնում, այդ դեպքում Իրանի դեմ բոլոր պատժամիջոցները պետք է հանվեն:

ՖՈՏՈՇԱՐՔ