2 ապրիլի 2012 - 20:17 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Բուլղարական պատվիրակությունը` վարչապետ Բոյկո Բորիսովի գլխավորությամբ ժամանել է Հայաստան

Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով ժամանել է Հայաստան: «Զվարթնոց» օդանավակայանում պատվիրակությանը դիմավորել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Բորիսովին ուղեկցում են Բուլղարիայի տրանսպորտի նախարար Իվայլո Մոսկովսկին, աշխատանքի հարցերով նախարար Տոտյու Մլադենովը, ինչպես նաև արտաքին գործերի փոխնախարար Իվան Նայդենովը:

Երևանում նախատեսված են Բուլղարիայի վարչապետի հանդիպումները ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի, Ազգային Ժողովի նախագահ Սամվել Նիկոյանի և Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի հետ:

ՖՈՏՈՇԱՐՔ