Թուրքիայի ռազմաօդային ուժերը, խախտելով Իրաքի ինքնուրույնությունը, հարված են հասցրել իրաքյան տարածքի սահմանամերձ շրջաններին: Թուրքական բանակի կործանիչները ապրիլի 1-ին հատել են Իրաքի օդային սահմանն ու մեկ ժամ շարունակ ռմբակոծել Քանդիլ շրջանի սահմանամերձ գյուղերը երկրի հյուսիսում:
Թուրքիան ՔԲԿ ահաբեկչական խմբավորման մարտիկների հետապնդման պատրվակով ավիահարվածներ է հասցնում Հյուսիսային Իրաքի շրջաններին, հաղորդում է «Ինովեշչանիե»-ն:
Թուրքական բանակի օդային գրոհները մեծ վնաս են հասցրել Քրդստանի սահմանամերձ բնակիչներին` ստիպելով նրանցից շատերին լքել հայրենի բնակավայրերը: