3 ապրիլի 2012 - 10:55 AMT
Լոնդոնում Օլիմպիական խաղերի ժամանակ կարգելվի զբաղվել մարմնավաճառությամբ

Լոնդոնը շարունակվում է պատրաստվել Օլիմպիադային: Անգլիացիները պայքարում են ոչ միայն հեշտությամբ քաղաքացիություն ստանալ ցանկացողների, այլև մարմնավաճառուհիների դեմ:

Խաղերի ժամանակ Անգլիայի մայրաքաղաքում կարգելվի զբաղվել մարմնավաճառությամբ: Ինչպես հաղորդել է Լոնդոնի քաղաքապետարանը, թարմնավաճառուհիները կհեռացվեն Լոնդոնի բոլոր կենտրոնական և խոշոր փողոցներից և «կթաքցվեն» մոտակա թաղամասերում` այնտեղ, որտեղ օլիմպիական ջահի ճառագայթները չեն տարածվում, հաղորդում է gazeta.ru-ն:

«Օլիմպիադայի մոտենալու կապակցությամբ մարմնավաճառուհիների ակտիվությունն աճել է»,- խոստովանել է լոնդոնյան ասամբլեայի անդամ Էնդրյու Բոֆֆը: