Հայ բռնցքամարտիկ Վիկ Դարչինյանի փրոմոութեր Գերի Շոուն ճապոնացի Շինսուկե Յամանակիի հետ մենամարտից առաջ հայտարարել է, որ WBC-ին հնարավորություն տվեց Վիկին նվաճել աշխարհի չեմպիոնի երրորդ գոտին, որի համար նրանք երախտապարտ են կազմակերպության ղեկավարությանը:
«Իր կարիերայի ընթացքում Վիկը սիրված է եղել երկրպագուների կողմից, նա իր ժամանակվա լավագույն բռնցքամարտիմներից մեկն է»,-Շոուի խոսքն է մեջբերում fightnews.com.-ը:
Նա նշել է, որ միշտ հաճելի է հետևել Դարչինյանի մենամարտերին, այս անգամ ևս նրա նպատակն է մարտն ավարտել վաղաժամ. «Բռնցքամարտի սիրահարները Ճապոնիայում հրաշալի երեկո կկարողանան վայելել»:
Վիկ Դարչինյան-Շինսուկե Յամանակա մենամարտը տեղի կունենա ապրիլի 6-ին Տոկիոյում՝ կխաղարկվի ճապոնացու չեմպիոնական գոտին WBC վարկածով:
Դարչինյանը պրոֆեսիոնալ բռնցքամարտում 37 մենամարտ է անցկացրել, որից 27-ը ավարտել է նոկաուտով, իսկ Յամանական՝ 15 մենամարտ, որից 11-ը նոկաուտով, նա պարտություն չի կրել: