3 ապրիլի 2012 - 17:58 AMT
Խորհրդարանական ընտրություններին կհետևեն 150 դիտորդներ ԱՊՀ-ից

ԱՊՀ Գործադիր կոմիտեի դիտորդական առաքելությունը մայիսի 6-ին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններում կիրականացնեն շուրջ 150 դիտորդներ, որոնք Հայաստան կժամանեն ապրիլի 16-ին: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հրավեր էր հղել ԱՊՀ Գործադիր կոմիտեին:

Ավելի վաղ Գործադիր կոմիտեն ԱՊՀ երկրներին, ԱՊՀ ԽՎ և Ռուսաստան-Բելառուս խորհրդարանական խորհրդին նամակներ էր հասցեագրել հստակեցնելու համար մասնակիցների քանակն ու հայտագրելու համար նրանց: