3 ապրիլի 2012 - 18:40 AMT
«Եվրանեսթը» հանդես է եկել Տիմոշենկոյին ազատ արձակելու կողմից

Եվրանեսթի ԽՎ երկրորդ լիագումար նիստում, որն ընթացել է Բաքվում, ընդունվել է բանաձև, որը կապված է Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի հետ, հաղորդում է Trend գործակալությունը: Բանաձևի հեղինակը՝ ուկրաինացի պատգամավոր Տարասյուկը նշել է, որ Յուլիա Տիմոշենկոն և այլ ընդդիմադիր քաղաքական գործիչները պետք է ազատ արձակվեն: Քննարկումների ժամանակ այլ երկրների պատգամավորները նշել են, որ բավականաչափ տեղեկացված չեն այդ հարցի վերաբերյալ և չեզոք դիրքորոշում են գրավելու: Բանաձևն ընդունվել է 40 «կողմ», երկու «դեմ» ձայներով, 17 հոգի ձեռնպահ է մնացել: