3 ապրիլի 2012 - 19:22 AMT
Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը հրահրում է համաշխարհային հանրությանը Սիրիայի դեմ պատերազմի

Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ահմեդ Դավութօղլուն կոչ է արել շուտափույթ կերպով միջամտել Սիրիայի իրավիճակին, այդ թվում, եթե պահանջվի ռազմական ուժի կիրառմամբ: Դավութօղլուն հայտարարել է, որ ՄԱԿ բանագնաց Քոֆի Աննանի առաքելությունը Սիրայում բռնությունը դադարեցնելու և մարդասիրական օգնություն առաքելու հնարավորությունն ապահովելու մեջ է:

Նա նշել է, որ Աննանի առաջարկը, ինչպես հայտարարել է ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը, վերջին շանս է: «Ասադը պետք է լավագույնս օգտագործի այդ վերջին շանսը: Այն դեպքում, եթե այդ շանսը չօգտագործվի, միջազգային հանրության կողմից հստակ և որոշիչ դիրքորոշում ընդունելը կդառնա նրա բարոյական պատասխանատվությունը»,- ասել է Դավութօղլուն, հաղորդում է Ֆարս գործակալությունը: