3 ապրիլի 2012 - 19:47 AMT
Իրանի ՊՆ ղեկավար. ԱՄՆ-ը հասնում է Մերձավոր Արևելքի ապակայունացմանն իր կայսերական հավակնություններն իրագործելու նպատակով

«ԱՄՆ-ը հասնում է Մերձավոր Արևելքում իրավիճակի ապակայունացմանը իր կայսերական քաղաքականությունն իրագործելու նպատակով»,- այսօր լրագրողներին հայտարարել է Իրանի պաշտպանության նախարար Ահմեդ Վահիդին: Հիշեցնելով, որ Մերձավոր Արևելքում ճգնաժամը շահավետ է արևմտյան գերտերություններին, բրիգադային գեներալը նշել է, որ «ամերիկացիները և Եվրոպայի մի շարք երկրները ցանկանում են, որպեսզի մեր տարածաշրջանը մշտապես ճգնաժամի մեջ գտնվի»:

Նշելով տարածաշրջանի մի շարք երկրների իշխանությունների հակասիրիական արտահայտությունները, նա նշել է. «Նման թշնամական հայտարարությունները տարածաշրջանին ոչ մի օգուտ չեն տալիս, բայց սադրում են անկայունություն»:

Գեներալ Վահիդին խորհուրդ է տվել նաև տարածաշրջանի երկրներին ավելի զգայուն վերաբերվել տարածաշրջանում խոցելի իրադրությանը և տեղի չտալ ամերիկացիներին, հաղորդում է Ինֆոցենտրը: