3 ապրիլի 2012 - 21:38 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Էդվարդ Նալբանդյան. Անկարան և Բաքուն աշխարհում խոսքի ազատության մակարդակով վերջին տեղերում են

«Թուրքիան և Ադրբեջանը աշխարհում խոսքի ազատության մակարդակով վերջին տեղերում են, այնպես որ նրանք ոչ մի իրավունք չունեն խոսելու դրա մասին»,- հայտնել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը իր կիպրոսյան պաշտոնակից Էրատո Կոզակու-Մարկուլիսի հետ համատեղ մամլո ասուլիսում: Այսպիսով, ՀՀ ԱԳ նախարարը պատասխանել է լրագրողի հարցին թուրքական և ադրբեջանական կողմերի հայտարարությունների հանդեպ իր վերաբերմունքի մասին: Այդ հայտարարություններով Անկարան ու Բաքուն պնդում են, որ Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատիժը օրինական ճանաչելուց Ֆրանսիայի Սահմանադրական դատարանի հրաժարվելը հենց խոսքի ազատության պաշտպանություն է:

ՖՈՏՈՇԱՐՔ