4 ապրիլի 2012 - 11:29 AMT
Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի հետ

Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ, Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ապրիլի 3-ին հանդիպել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են առաջիկա ընտրությունների օրինական ընթացքին առնչվող խնդիրներ:

Քննարկվել են նաև Հայաստանի ներքաղաքական զարգացումներին, սոցիալ-տնտեսական իրավիճակին առնչվող հարցեր:

Հանդիպմանը մասնակցել է նաև Հայ ազգային կոնգրեսի Կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյանը: