4 ապրիլի 2012 - 12:16 AMT
Տիգրան Սարգսյան. Հայաստանը, համագործակցելով ԱՊՀ շրջանակներում, ցանկանում է դուրս գալ նաև եվրոպական շուկա

Հայաստանը, շահագրգռված լինելով համագործակցության մեջ ԱՊՀ շրջանակներում, ցանկանում է դուրս գալ նաև եվրոպական շուկա: Այդ մասին «Կոմերսանտ» թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ մեկնաբանելով այն հանգամանքը, թե ինչպես կանդրադառնա ՀՀ և ԵՄ միջև ազատ առևտրի գուտու ստեղծման մասին բանակցությունների մեկնարկը երկրի մասնակցությանը ԱՊՀ-ում առևտրի ազատ գոտիների ստեղծման վրա: «Մեզ համար չափազանց կարևոր է նոր տնտեսական ուղիների յուրացումը: Հայաստանի աշխարհաքաղաքական պայմաններն այնսպիսին են, որ երկիրը պետք է ընդլայնի իր տնտեսական տարածքը: Դա մեր տնտեսության գործունակության գրավականներից մեկն է»,-ասել է վարչապետը:

Ըստ նրա, դրա համար Հայաստանը պետք է ներմուծի եվրոպական պահանջներին համապատասխանող չափանիշներ: «Առաջին հերթին, դրանք կապված են սննդամթերքի անվտանգության հետ: Այդ չափորոշիչները մշակելու, ներդնելու և կյանքի կոչելու համար կպահանջվի մոտ 3 տարի և այդ ժամանակ մեր առջև մեծ շուկա կբացվի»,-ասել է Սարգսյանը: