4 ապրիլի 2012 - 13:38 AMT
Հայոց ցեղասպանություն. Թուրքիայի իշխանությունները միշտ չեն կարողանա «փակել» ամերիկացի օրենսդիրների բերանը

Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն ու վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ԱՄՆ ամենաթողության շնորհիվ, Հայոց ցեղասպանության ժխտմանն աջակցելը արդեն որպես այդպիսին է ընդունում: Այս մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը` մեկնաբանելով Ստամբուլում արված ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլիթոնի հայտարարությունը այն մասին, որ Հայոց ցեղասպանության օրինագիծը «ԱՄՆ արտաքին քաղաքականության այս տարվա օրակարգում չի լինելու»:

Ինչպես ընդգծել է Արամ Համբարյանը, «արտահանելով» խոսքի ազատությունը սահմանափակող թուրքական ՔՕ 301 հոդվածը, թուրքական իշխանությունները կարծում են, որ կկարողանան շարունակել ամերկացի օրենսդիրների վախեցնելու և կաշառելու քաղաքականությունը: Բարեբախտաբար ոչ Էրդողանը, ոչ Դավութօղլուն, ոչ էլ Քլինթոնը ԱՄՆ Կոնգրեսում քվեարկության իրավունք չունեն: «Իսկ ամերիկացիների կողմից ընտրված ներկայացուցիչները իրավունք ունեն անտեսելու արտաքին ճնշումը, պաշտպանել ամերիկյան արժեքներ և արտահայտել ամերիկացիների կարծիքները` Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի ընդունմամ մջոցով»,-ասել է Արամ Համարյանը:

Ստամբուլում «Սիրիայի բարեկմաներ» խմբի նիստին ներկա գտնվելու ժամանակ Հիլարի Քլինթոնը հանդիպել է Էրդողանին և Դավութօղուին, ովքեր հայտարարել են, որ «անհրաժեշտ է դադարեցնել ամեն տարի ապրիլի 24-ի նախօրեին ԱՄՆ-ում հայկական օրինագծեր ներկայացնելը: Համաձայն թուրքական ԶԼՄ-ի, Հիլարի Քլինթոնն ընդգծել է, որ «գիտի, որ այս հարցը ցավոտ է Թուրքիայի համար և հայտարարել է, որ այս տարի այդ հարցն օրակարգում չի լինելու»:

Մարտի 20-ին սենատորներ Ռոբերտ Մենենդեզն ու Մարկ Քիրքը ԱՄՆ Սենատի քննարկմանն են առաջադրելՀայոց ցեղասպանության մասին 399 բանաձևը: «Ժամանակն է, որպեսզի ԱՄՆ-ը միանա 19 երկրներին, այդ թվում` Բելգիային, Կանադային, Ֆրանսիային, Իտալիային և ԵՄ-ին, որոնք Օսմանյան Թուրքիայում 1,5 մլն հայերի զանգվածային սպանությունները Ցեղասպանություն են ճանաչել: Հայոց ցեղասպանությունը պատմական փաստ է, որը Ցեղասպանության մասին կոնվենցիայի ընդունման պատճառներից մեկն է դարձել: Միայն ճանաչելով անցյալի հանցագործությունները` մենք կկարողանանք կանխել դրանք ապագայում»,- հայտնել է սենատոր Մենենդեզը:

Նոր բանաձևում լրացում կա Ցեղասպանության հանցագործության կանխման և պատժի մասին կոնվենցիայի վերաբերյալ 1951թ. Միջազգային դատարանին ԱՄՆ ուղերձից: