4 ապրիլի 2012 - 16:17 AMT
Մոսկվայում 18 հոգու կյանք խլած հրդեհի գործով ձերբակալվել է Սեդրակ Ստեփանյանը

Մոսկվայում Կաչալովյան շուկայում տեղի ունեցած հրդեհի հետևանքով 18 հոգու մահվան մեջ ձերբակալվել է ևս մեկ կասկածյալ, հաղորդել է ՌԴ Քննչական հանձնաժողովի մոսկվյան վարչության պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորիա Ցիպլենկովան:

«Մոսկվայի ոստիկանության աշխատողների հետ համատեղ ձերբակալվել է Վարշավյան խճուղում հրդեհի գործով ևս մեկ կասկածյալ»,- երեքշաբթի օրն ասել է նա «Ինտերֆաքսին»:

Ցիպլենկովան նշել է, որ ձերբակալվածը «Ալբասետ» ԲԲԸ-ի փաստացի սեփականատեր Սեդրակ Ստեփանյանն է:

«Այդ ընկերությունը վարձակալել և շահագործման է հանձնել պահեստը, որտեղ բռնկվել է հրդեհը, ինչպես նաև կազմակերպել անօրինական ներգաղթյալների աշխատանքը»,- ասել է Ցիպլենկովան: Նրա խոսքով, ներկա պահին ՌԴ ՔՀ քննիչները հարցաքննում են Ստեփանյանին որպես կասկածյալ, որոշվում է նրան կալանավորելու հարցը: