2 ապրիլի 2004 - 19:09 AMT
ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՀԱՐՑԵՐՈՎ ՌՈՒՍ-ԱՄԵՐԻԿՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲԸ ՔՆՆԱՐԿԵԼ Է ԻՐԱՎԻՃԱԿԸ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ
Հարավային Կովկասի վերջին իրադարձություները քննարկվել են մարտի 30-31-ին Վաշինգթոնում կայացած ահաբեկչության դեմ պայքարի հարցերով ռուս-ամերիկյան աշխատանքային խմբի հերթական նիստում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Մեդիամաքս» գործակալությունը, ասվում է Ռուսաստանի ԱԳ նախարարի առաջին տեղակալ Վյաչեսլավ Տրուբնիկովի եւ ԱՄՆ Պետքարտուղարի տեղակալ Ռիչարդ Արմիթիջի ղեկավարած այդ աշխատանքային խմբի նիստի արդյունքներով ընդունված հայտարարության մեջ: Կողմերը հայտարարել են «ահաբեկչության բոլոր դրսեւորումների դեմ պայքարի շարունակման եւ կատարելագործման անհրաժեշտության մասին»: