4 ապրիլի 2012 - 18:10 AMT
Կառլեն Մկրտչյան. «Մետալուրգը» պայքարում է Եվրոգավաթներում հանդես գալու իրավունքի համար

Դոնեցկի «Մետալուրգի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Կառլեն Մկրտչյանը PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ նրա թիմն Ուկրաինայի առաջնությունում պայքարում է Եվրոգավաթներում հանդես գալու իրավունքի համար:

«Թիմն ամեն ինչ անում է, որպեսզի երկրի առաջնությունն ավարտի 5-րդ տեղում: Ամեն ինչ կախված է մեզանից, և մենք պետք է հաղթենք բոլոր խաղերում, որոնք պետք է կայանան առաջնությունում»,- ասել է Մկրտչյանը:

Դոնեցկի թիմը 34 միավորով զբաղեցնում է 7-րդ տեղը, իսկ «Արսենալին», որը 5-րդ տեղում է, զիջում է 4 միավորով. «3 օր անց մենք հանդես կգանք «Կարպատի» դեմ, մեզ բարդ խաղ է սպասվում, բայց կփորձենք հանուն հաղթանակի ամեն ինչ անել»: