4 ապրիլի 2012 - 18:42 AMT
Թիմուր Ռոդրիգեսը «Նոր ալիք» մրցույթի հայաստանյան ընտրական փուլի հատուկ հյուրն է լինելու

Ռուսական էստրադայի ներկայացուցիչ, հայտնի շոումեն Թիմուր Ռոդրիգեսն այս տարի լինելու է «Նոր ալիք» երիտասարդ կատարողների մրցույթի հայաստանյան ընտրական փուլի հատուկ հյուրը: Այդ մասին հայտնում է մրցույթի մամլո ծառայությունը:

Մրցույթի կազմակերպման գաղափարի հեղինակները կոմպոզիտորներ Իգոր Կրուտոյն ու Ռայմոնդ Պաուլսն են: Այն անցկացվում է սկսած 2002 թվականից, որտեղ առաջին հաղթող է ճանաչվել ռուսական «Սմեշ» խումբը: Մրցույթի հիմնական նպատակը նոր անուններ բացահայտելն է: Տարբեր տարիներին Հայաստանը ներկայացրել են երգիչներ Էմմին, Ռազմիկ Ամյանը, Մհերը և այլոք: 2010 թ-ին մրցույթում հաղթանակ տարավ Սոնա Շահգելդյանը, իսկ 2011-ին Էրիկն արժանացավ «Հանդիսատեսի համակրանք» կոչմանը: