4 ապրիլի 2012 - 19:11 AMT
Յոզեֆ Բլատերը ցնցված է Սոմալիի Օլիմպիական կոմիտեի ղեկավարի և ՖՖ նաախագահի մահերով

Ֆուտբոլային ասոցիացիաների միջազգային ֆեդերացիայի նախագահ Յոզեֆ Բլատերը ցնցված է Մոգադիշոյում տեղի ունեցած ահաբեկչության արդյունքում Սոմալիի Օլիմպիական կոմիտեի ղեկավար Ադեն Հաջի Յերբերոուի և Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Սայիդ Մահմուդ Նուրի մահերով:

«Ես մինչև հիմա չեմ կարող հավատալ նրան, ինչ այսօր տեղի է ունեցել Սոմալիի մայրաքաղաքում: Ողջ ֆուտբոլային հանրությունն անկեղծ ցավակցում է մահացածների հարազատներին»,- ՖԻՖԱ-ի նախագահի խոսքերը հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Ադեն Հաջի Յերբերոուն և Սայիդ Մահմուդ Նուրը մահացել են Սոմալիի մայրաքաղաքում` Մոգադիշոյում, ահաբեկչության հետևանքով