4 ապրիլի 2012 - 19:41 AMT
Ադրբեջանը պատրաստ է իրականացնել թուրքմենական գազի տարանցումը Եվրոպա՝ շրջանցելով Ռուսաստանը

Ադրբեջանը կարող է դիտարկել իր տարածքով գազի տարանցումն ապահովելու հնարավորությունն այն բանից հետո, երբ Եվրամիությունը և Թուրքմենստանը պայմանավորվածության կհանգեն անդրկասպիական գազատարի նախագծի շուրջ: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի պետական նավթային ընկերության ղեկավար Ռովնագ Աբդուլաևը:

«Ադրբեջանն այս նախագծի մասնակից է, որն իրագործվում է ԵՄ և Թուրքմենստանի կողմից: Կողմերի միջև ինչ-որ արդյունքի հասնելու դեպքում Բաքուն կարող է դիտարկել տարանցման տարբերակները»,- ասել է նա: