5 ապրիլի 2012 - 10:53 AMT
Բակո Սահակյանն ու Սեյրան Օհանյանը քննարկել են ԼՂՀ և ՀՀ համագործակցությունը պաշտպանության ոլորտում

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը ապրիլի 5-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին: Այդ մասին հաղորդում է նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:

Հանդիպմանը քննարկվել են բանակաշինությանը և պաշտպանության ոլորտում երկու հայկական պետությունների համագործակցությանը վերաբերող հարցեր: