3 ապրիլի 2004 - 00:08 AMT
ԱՄՆ-ՈՒՄ ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ՎԵՐԱԴԱՐՁԵԼ Է ԵՐԵՎԱՆ
Միացյալ Նահանգներում ձերբակալված Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր Թաթուլ Մանասերյանը վերադարձել է Երեւան: Հիշեցնենք, որ ընդդիմադիր «Արդարություն» դաշինքի խմբակցության անդամը ձերբակալվել էր ընթացիկ տարվա հունվարին ԱՄՆ իշխանությունների կողմից` այդ երկիր մուտք գործելու պահին` որդուն առեւանգելու մեղադրանքով: Թ.Մանասերյանը մտադիր է մոտ օրերս հանդիպում կազմակերպել լրագրողների հետ: