5 ապրիլի 2012 - 11:49 AMT
Կառավարությունը հոգ է տանում ՀԱԷԿ-ում միջադեպերի ճիշտ քննության մասին

Հայաստանի կառավարությունը ապրիլի 5-ի նիստում հաստատել է Հայաստանի ԱԷԿ շահագործման ժամանակ արձանագրված միջադեպերի քննության կարգը: Միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահ Աշոտ Մարտիրոսյանը նշել է, որ միջադեպերի քննությունը պետք է իրականացվի ՄԱԳԱՏԷ-ի պահանջներին համապատասխան:

Ինչպես նշում են բնապահպանները, ՀԱԷԿ-ում հնարավոր պատահարներն ու տեխնածին վթարների ռիսկերը կարող են շրջակա միջավայրի ռադիոակտիվ վարակման, ԱԷԿ-ի աշխատակիցների և բնակչության ճառագայթման պատճառ դառնալ:

Քննության կարգը պետք է սահմանի հատուկ ստեղծված հանձնաժողովը, որի կազմը հաստատում է ՀԱԷԿ-ը շահագործող կազմակերպությունը: