5 ապրիլի 2012 - 17:23 AMT
Սաուդյան Արաբիան հրաժարվել է մարզուհիներ ուղարկել Լոնդոնի Օլիմպիադա

Ինչպես հաղորդում են Սաուդյան Արաբիայի ԶԼՄ-ները, երկրի կառավարությունը հրաժարվել է մարզուհիներ ուղարկել 2012թ Լոնդոնի ամառային Օլիմպիական խաղերին, չնայած որ մեկ շաբաթ առաջ հակառակն էր հայտարարել:

Ամեն դեպքում, կանայք հնարավորություն ունեն հանդես գալու պատվիրակությունից անկախ, ինչը կարող է դուր չգալ Միջազգային Օլիմպիական կոմիտեին: Սաուդյան Արաբիան այն երեք երկրներից է, որի մարզուհիները երբեք չեն մասնակցել Օլիմպիադային, հաղորդում է sport-express.ru-ն: