ՄԱԿ-ի և ԱՊԼ-ի հատուկ դեսպանորդ Քոֆի Աննանը ապրիլի 11-ին կժամանի Թեհրան, հինգշաբթի հաղորդել է «Ռոյթերս»գործակալությունը` հղելով Ահմադ Ֆավզիի պաշտոնական ներկայացուցչին: Ենթադրվում է, որ Աննանը Իրան կժամանի, որպեսզի երկրի ղեկավարության հետ քննարկի հարևան Սիրիայում ճգնաժամի հաղթահարման ուղիները, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Ավելի վաղ, Աննանի`Իրան կատարելիք այցի մասին հաղորդել էր Իրանի ԱԳ նախարար Ալի Ակբար Սալեհին,սակայն այն ժաման հատուկ դեսպանորդի ներկայացուցիչները այդ տեղեկությունը հերքել էին:
Հիշեցնենք,որ Իրանը Սիրիայի փոքրաթիվ դաշնակիցներից է:
Սիրիայում արդեն մեկ տարի է չեն դադարում հակակառավարական ցույցերը: ՄԱԿ-ի տվյալների համաձայն այս ընթացքում երկրում զոհերի թիվը գերազանցում է 9 հազարը: