5 ապրիլի 2012 - 20:06 AMT
Անհայտ գրոհայինները գրավել են Մալիում Ալժիրի հյուպատոսարանի շենքը և առևանգել աշխատողներին

Անհայտ գրոհայինները զավթել են Մալիի Գաո քաղաքում գտնվող Ալժիրի հյուպատոսարանի շենքը և առևանգել նրա աշխատակիցներին: «Գաոյում Ալժիրի հյուպատոսին և հյուպատոսարանի ևս վեց աշխատողներին բռնի ուժով ստիպել են լքել դիվանագիտական առաքելության շենքը: Ներկա պահին նրանք գտնվում են մեզ անհայտ կողմի ձեռքերում»,- Ալժիրի ԱԳՆ ղեկավար Մուրադ Մեդելսիի խոսքերը հաղորդում է ՌԻԱ Նովոստին: