Հայ դերասան, ՀԽՍՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Խորեն Աբրահամյանի ծննդյան 82 և ստեղծագործական ուղու 55-ամյակի առթիվ ասյօր Մոսկվա կինոթատրոնում տեղի ունեցավ հուշ-երեկո: Մեծանուն դերասանի հուշ-երեկոն կայացավ ՀՀ Ոստիկանության հովանու ներքո:
Միջոցառմանը ներկա էին Ոստականության պետ Վլադիմիր Գասպարյանը, ոստիկանության աշխատակիցները, դերասանի երկրպագուները:
Երեկոյի ընթացքում հյուրերին ողջունեց դերասանի որդին` Բաբկեն Աբրահամյանը: Նա ներկայացրեց Խորեն Աբրահամյանի մի քանի բնորոշ արտահայտություններ և պատմեց հուշեր նրա կյանքից. «Հայրս ճիշտ զուգահեռ էր տանում ոստիկանի և դերասանի աշխատանքի միջև. «Երկու դեպքում էլ աշխատանքը շատ ծանր է»,- ասում էր նա»:
Կինոթատրոնի էկրանից Խորեն Աբրահամյանի մասին իրենց հուշերով կիսվեցին նաև հայ մեծանուն դերասաններ, ռեժիսորներ:
Արմեն Ջիգարխանյանը ասաց. «Խորեն Աբրահամյանը մեծ անհատականություն էր և հանճարեղ մարդ: Ինձ համար նա ավելի հեռանկարային ռեժիսոր էր, քան դերասան»:
Կինոթատրոնի միջանցքում ներկայացված էին մեծանուն դերասանի լուսանկարները: