5 ապրիլի 2012 - 21:30 AMT
Պան Գի Մունը հայտնել է, որ Սիրիայում խաղաղ բնակչության հանդեպ բռնությունը չի դադարում

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հայտնել է, որ Սիրիայում խաղաղ բնակչության հանդեպ բռնությունը չի դադարում, իսկ մեկ տարի շարունակվող հակամարտությունը գնալով ավելի է լրջանում:

«Չնայած Սիրիայի իշխանությունների կողմից ճգնաժամի կարգավորման վերաբերյալ ՄԱԿ-ի հատուկ դեսպանորդ Քոֆի Աննանի ծրագրի ընդունմանը, խաղաղ բնակիչների հանդեպ բռնությունն ու հարձակումները չեն դադարձել: Իրադրությունը շարունակում է վատթարանալ»,- հայտնել է Պան Գի Մունը ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի նիստում:

ՄԱԿ ԱԽ պահանջները պետք է կատարվեն ապրիլի 10-ից ոչ ուշ, հաղորդում է BBC-ն: