5 ապրիլի 2012 - 21:39 AMT
Նախկին Հարավսլավիայի վերջին նախագահը կմասնակցի Սերբիայի նախագահական ընտրություններին

Նախկին Հարավսլավիայի վերջին նախագահ և սերբական ընդդիմադիր դեմոկրատների առաջնորդ Վոյիսլավ Կոշտունիցան կմասնակցի Սերբիայի նախագահական ընտրություններին: Կոշտունիցան թեկնածու կառաջադրվի Սերբիայի ընդդիմադիր Դեմոկրատական կուսակցությունից: Նրա հիմնական գաղափարը Սերբիայի քաղաքական և ռազմական չեզոքությունն է: Նա հայտնել է, որ նման դիրքորոշումը կօգնի երկրին առավել բարենպաստ հարաբերություններ հաստատել Եվրոպական միության, Ռուսաստանի և ԱՄՆ-ի հետ, հաղորդում է lenta.ru-ն: