6 ապրիլի 2012 - 11:41 AMT
Բորդյուժա. ՀԱՊԿ երկրները համակարգել են դիրքորոշումներն Իրանի ու Սիրիայի հարցում

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության երկրները համակարգել են դիրքորոշումները Իրանի ու Սիրիայի հարցում, այսօր ՀԱՊԿ ԱԳՆԽ նիստի ավարտին հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, գրում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

«Մեր այսօրվա հանդիպման բովանդակային մասը շատ հետաքրքիր էր,-ասել է Բորդյուժան:-Մենք քննարկել ենք առավել կարևոր խնդիրները, կարծիքներ ենք փոխանակել Աֆղանստանի, Իրանի, Սիրիայի իրավիճակի վերաբերյալ, Բելառուսի հանդեպ պատժամիջոցների, Կովկասյան տարածաշրջանում իրավիճակի զարգացումների շուրջ»:

ՀԱՊԿ երկրների ԱԳՆԽ նիստը անցնում է Աստանայում, ուր նիստին մասնակցելու համար մեկնել է նաև Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: