6 ապրիլի 2004 - 18:34 AMT
ՌՈՒՍԱՍՏԱՆՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԸՆԴԳՐԿԵԼ «ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎ» ՓՈԽԱԴՐԱՄԻՋԱՆՑՔԻ ՆԱԽԱԳԾՈՒՄ
Ռուսաստանը հանդես է եկել Հայաստանին եւ Ադրբեջանին «Հյուսիս-Հարավ» ռուս-իրանական փոխադրամիջանցքի նախագծում ընդգրկելու առաջարկությամբ: Այդ մասին հայտնել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Վիկտոր Կալյուժնին: Նրա խոսքերով` այդ ակտիվորեն զարգացող նախագիծն մեծ հետաքրքրություն է առաջացնում շատ երկրների մոտ, բայց լրացուցիչ ջանքեր են պահանջվում լաստանավային շարժակազմի ստեղծման եւ շահագրգիռ պետությունների սակագնային քաղաքականության միասնականացման համար: