6 ապրիլի 2012 - 14:50 AMT
Հռչակավոր տենոր Անդրեա Բոչելլին ելույթ կունենա Երևանում

Հռչակավոր օպերային երգիչ, տենոր Անդրեա Բոչելլին ելույթ կունենա Երևանում, Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյան) հետ: Այդ մասին ասվում է Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի լրատուի մեջ: Համերգը կկայանա է Հայ գրատպության 500-ամյակի և Երևանը գրքի մայրաքաղաք հռչակելու տոնակատարությունների շրջանակում: Համերգը տեղի կունենա Ազատության հրապարակում, հավանաբար ապրիլի 20-ին: Նվագախումբը ղեկավարելու է դիրիժոր Մարչելլո Ռոտան: