6 ապրիլի 2012 - 15:28 AMT
Սերգեյ Շաքարյանց. «Կովկաս 2012» զորավարժությունները նախազգուշացում են Թուրքիային, Ադրբեջանին և Վրաստանին

«Կովկաս 2012» զորավարժությունները նախազգուշացրում են Անդրկովկասում Ռուսաստանի բոլոր հակառակորդներին, առաջին հերթին Թուրքիային: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը: «Նախազգուշացում է բոլոր նրանց, ովքեր համաձայն չեն, որ Անդրկովկասում Ռուսաստանը հատուկ շահեր ունի, որոնք անքակտելիորեն կապված են Ռուսաստանի անվտանգության հետ: Եվ բոլոր նրանք, ովքեր չեն ցանկացած հաշվի նստել դրա հետ, հակահարված կստանան»,- ասել է նա:

«Նախազգուշացում է նաև Ադրբեջանին, որպեսզի նա նույնիսկ համարձակվի նոր պատերազմ նախաձեռնել, Ղարաբաղում ռազմական գործողություններ սկսել Հայաստանի դեմ, կարողանա տրամադրել իր տարածքը երրորդ երկրներին»,- հավելել է նա:

Քաղաքագետը ռուսական նախազգուշացման օբյեկտներ է անվանել նաև Վրաստանը և ՆԱՏՕ-ն, որը ցանկանում է Թբիլիսիին ընդունել իր շարքերը:

«Ձմռանը սկսված զորախաղերը, որոնք տևում են գրեթե մեկ տարի, ազդանշան են իրազեկ մարդկանց համար, որ այդ երկիրը պատրաստվում է կոնկրետ մարտական գործողությունների, այլ ոչ թե ուղղակի զորախաղեր է անցկացնում»,- նշել է Շաքարյանցը: Նա հիշեցրել է, որ վերջին անգամ նման խոշոր զորավարժություններ անցկացվել են 2008-ին, նույն տարում անկախություն են ձեռք բերել Աբխազիան և Հարավային Օսեթիան:

«Կովկաս 2012» զորավարժությունները պլանավորված են 2012-ի սեպտեմբերին: Զորավարժություններին մասնակցելու են ՌԴ ՊՆ զինված ուժերի բոլոր տեսակները, ինչպես նաև ՆԳՆ, ԱԴԲ, ԱԻՆ և այլ ուժային կառույցների ներկայացուցիչները: