6 ապրիլի 2012 - 16:38 AMT
Թուրքիան սպառնում է սառեցնել հարաբերություններն ԵՄ հետ Կիպրոսի պատճառով

«Եթե ԵՄ-ում ռոտացիոն նախագահության իրավունք տրվի Կիպրոսին, Անկարան կսառեցնի հարաբերությունները ԵՄ հետ»,-հայտարարել է Թուրքիայի Մեծ ազգային ժողովի խոսնակ Ջեմալ Չիչեկը, հայտնում է Zaman թերթը: Ակնկալվում է, որ հուլիսի մեկին կհայտարարվի Հարավային Կիպրոսին (հունական Կիպրոսի Հանրապետություն) ԵՄ-ում ռոտացիոն նախագահության իրավունք տալու մասին:

Թուրքիայի ու ԵՄ հարաբերությունների հիմքը դրվել է 1964թ. պայմանագրով: Ըստ ԵՄ հայտարարության 2002թ. ընդունված Կոպենհագենի չափանիշները հիմնականն են ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության համար: Բանակցությունները ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության մասին մեկնարկել են 2005թ. և շարունակվում են մինչ օրս: