6 ապրիլի 2012 - 16:57 AMT
Հայաստանը միակ երկիրն է, որը լավ հարաբերություններ ունի Իրանի հետ և ՌԴ-ն ձգտում է օգտագործել դա

«Հայաստանը միակ երկիրն է, որը լավ հարաբերություններ ունի Իրանի հետ և ՌԴ ձգտում է օգտագործել դա»,- ընդգծել է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը այսօր կայացած մամուլի ասուլիսում: Ըստ նրա, պատահական չէ, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը իր հայ գործընկերոջ հետ քննարկել է Իրանի շուրջ իրավիճակը: Ամենայն հավանականությամբ, նա խնդրել է աջակցել Մոսկվայի դիրքորոշմանը:

Չնայած դրան, Իրանի միջուկային ծրագիրը շարունակում է սպառնալիք հանդիսանալ տարածաշրջանի, այդ թվում` Հայաստանի համար, սակայն պատերազմը խնդրի լուծում չէ, եզրափակել է Կիրակոսյանը: