6 ապրիլի 2012 - 17:54 AMT
Աստանայում հանդիպել են ԱՊՀ ԱԳ նախարարները, հաջորդ հանդիպումը կլինի Աշխաբադում

Ուրբաթ օրը Ղազաստանի մայրաքաղաք Աստանայում տեղի է ունեցել ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի հերթական նիստը: Նիստին մասնակցում են ԱՊՀ բոլոր 11 պետությունների ներկայացուցիչները:

ԱԳՆ ղեկավարները քննարկել են ինտեգրացիոն փոխգործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Հավանություն է տրվել նաև 2012թ. ծրագրին: Նիստում հավանություն է տրվել նաև այն փաստաթղթերի նախագծերին, որոնք դրվելու են ԱՊՀ նախագահների խորհրդի քննարկմանը:

ԱՊՀ ԱԳՆԽ հաջորդ նիստը տեղի կունենա Աշխաբադում: